Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ խախտել հրադադարը


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի երեկ հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրությունում:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - փոխանցում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG