Մատչելիության հղումներ

Օբաման ասուլիսում կներկայացնի Իրանի հետ համաձայնության առավելությունները


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես գալիս Իրանի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, Վաշինգտոն, 14-ը հուլիսի, 2015թ․

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես գալիս Իրանի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, Վաշինգտոն, 14-ը հուլիսի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր մամլո ասուլիս կանցկացնի՝ ամերիկացիներին, այդ թվում՝ օրենդիրներին, և դաշնակիցներին Իրանի հետ գործարքի առավելությունները ներկայացնելու նպատակով։ Համաձայնությունն արդեն հասցրել են քննադատել հանրապետականները։

Իրանի հետ համաձայնագիրը ԱՄՆ-ում պահպանողական ուժերը ընդունել են քննադատությամբ։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյներն ասել է, որ համաձայնությունը ընդամենը հզորացնում է Իրանին։ «Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածումը կանխելու փոխարեն այս համաձայնագիրը ողջ աշխարհում կհանգեցնի միջուկային սպառազինությունների մրցավազքի», - հայտարարել է Բեյները։

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում, համաձայնագիրը անվանել է սարսափելի և նշել, որ դա է՛լ ավելի կվատացնի վիճակը Մերձավոր Արևելքում։

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը կուրվագծի Իրանի հետ համաձայնագրի հիմնական կետերը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բարաք Օբաման գործարքի մասին զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ու ընդգծել․ - «Այն չի թուլացնի մեր մտահոգությունները ահաբեկչությանը Իրանի աջակցության և Իսրայելի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG