Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ նախագահի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մինչև այդ «Ազատության» հետ զրույցում Հովհաննես Մանուկյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ արձակուրդում գտնվող արդեն նախկին նախարարը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Խաչատրյանը չմեկնաբանեց, թե ո՞րն է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու պատճառը:

Հովհաննես Մանուկյանը արդարադատության նախարար էր նշանակվել անցած տարի ապրիլին, իսկ մինչև այդ Վրաստանում Հայաստանի դեսպանն էր:

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG