Մատչելիության հղումներ

Սպանություն Քանաքեռում


Քննչական կոմիտեից հաղորդում են, որ այսօր սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։

«Այսօր՝ հուլիսի 14-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Նախնական տվյալներով կրակոցներն արձակվել են, երբ Ա. Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 պարկուճ, 1 գնդակ», - նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 235-րդ (ապօրինի զենք) հոդվածների առաջին մասերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG