Վիեննայում Իրանի ու վեց գերտերությունների միջև բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, այսօր հաղորդում են միջազգային մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով թե՛ արևմտյան և թե՛ իրանցի դիվանագետներին:
BBC-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը հայտարարել է առավոտյան կայանալիք «վերջնական լիագումար հանդիպման» մասին, որին հաջորդելու է մամուլի ասուլիս:
Նախատեսվում է, որ պայմանագիրը կգործի հաջորդ տարվա կեսերից:
Տե՛ս նաև այստեղ