Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և կինոգործիչների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է աշխարհահռչակ կինոդերասանուհի Օռնելա Մուտիի հետ, Երևան, 13-ը հուլիսի, 2015թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է աշխարհահռչակ կինոդերասանուհի Օռնելա Մուտիի հետ, Երևան, 13-ը հուլիսի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նաև՝ նրանց մասնակցությունը ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի շնորհիվ, ըստ Սերժ Սարգսյանի, համաշխարհային կինոյի լավագույն նմուշները ներկայացվում են հայ հանդիսատեսին:

Նախագահը ոչ պակաս կարևոր է համարել, որ ամեն տարի փառատոնի շրջանակում Երևան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչներն էլ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայ ժողովրդի դարավոր պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG