Մատչելիության հղումներ

«Տույ» մականունով Արթուր Ղազարյանը կալանավորվել է


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ նախնական քննության նյութերի համաձայն՝ 38-ամյա Արթուր Ղազարյանը՝ «Տույ» մականունով, ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են հուլիսի 10-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ղազարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Հիշեցնենք՝ ոստիկանությունը ուրբաթ օրը Երևանի կենտրոնից ապօրինի զենք և պահելու և կրելու կասկածանքով բերման էր ենթարկել 7 մարդու, այդ թվում՝ Արթուր Ղազարյանին, վերջինս, ինչպես նաև Բերդ քաղաքի բնակիչ 27-ամյա Հրանտ Անանյանը ձերբակալվել էին: Անանյանին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել , նա ևս կալանավորված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG