Մատչելիության հղումներ

Հունիսի 23-ի համար կարգապահական տույժեր 9 ոստիկանների


Ոստիկանության գործողությունները հունիսի 23-ի վաղ առավոտյան

Ոստիկանության գործողությունները հունիսի 23-ի վաղ առավոտյան

Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ «հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման» ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Քննության արդյունքներով այսօրվա դրությամբ պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ, ասված է Հայաստանի ոստիկանության հաղորդագրությունում:

Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության 1 ծառայողի՝ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Աբրահամյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, 1 ծառայողի՝ Երևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մեհրաբյանին հայտարարվել է նկատողություն, ևս 7 ծառայողի՝ խիստ նկատողություն:

Հունիսի 23-ին ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննությունը շարունակում է: Արդյունքների մասին Հայաստանի ոստիկանությունը խոստանում է տեղեկացնել պարբերաբար:

Հիշեցնենք՝ հունիսի 23-ի վաղ առավոտյան լրագրողների դեմ բռնությունների փաստերով նաև քրեական գործ կա հարուցված Հատուկ քննչական ծառայությունում:

Տվյալ թեմայով առավել մանրամասն՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG