Մատչելիության հղումներ

Այսօր ակնկալվում է Իրանի հարցով համաձայնագրի ստորագրումը


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վիեննայի Palais Coburg հյուրանոցի պատշգամբում, 10-ը հուլիսի, 2015թ․
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վիեննայի Palais Coburg հյուրանոցի պատշգամբում, 10-ը հուլիսի, 2015թ․

Սպասվում է, որ Վիեննայում գերտերությունների ու Իրանի միջև շարունակվող բանակցությունները այսօր կավարտվեն ու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ի վերջո համաձայնագիր կկնքվի։

Վերջնաժամկետ էր սահմանվել մինչև այսօր, բայց տարաձայնությունները դեռ չեն հարթվել, մասնավորապես՝ զենքի վաճառքի համար ՄԱԿ-ի կողմից Իրանի վրա դրված պատժամիջոցների հարցում։

Համաձայնագրով նախատեսվում է լուծում տալ Իրանի միջուկային ծրագրի խնդրին՝ երկրի դեմ պատժամիջոցների դադարեցման դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG