Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժայինները Մուկաչևոյի զինյալներին կոչ են անում վայր դնել զենքերը


Ուկրաինա -- Այրված մեքենաներ Մուկաչևո տանող ճանապարհին, 11-ը հուլիսի, 2015թ․

Ուկրաինա -- Այրված մեքենաներ Մուկաչևո տանող ճանապարհին, 11-ը հուլիսի, 2015թ․

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երեկ Մուկաչևո քաղաքում զինված հարձակման կապակցությամբ հայտարարել է. - «Հնարավոր արյունահեղությունը կանխելու նկատառումներով Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը ապօրինի զինված խմբավորումից պահանջում են վայր դնել զենքերը և հանձնվել»:

Ուկրաինական ուժային մարմինները բոլոր ձերբակալվածներին խոստանում են օբեկտիվ և անաչառ քննություն, իսկ «Աջ սեկտոր»-ի ղեկավար, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Յարոշին կոչ են անում վայր դնել զենքերը:

«Զենք չի կարելի կիրառել այնտեղ, որտեղ պատերազմ չէ, որտեղ ապրում են բացառապես խաղաղ մարդիկ՝ շփման գծից 1000 կմ հեռու»,- նշում են Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունն ու Ներքին գործերի նախարարությունը:

«Աջ սեկտոր»-ը պնդում է, թե երեկ հանցավոր խմբավորման հարյուրավոր ներկայացուցիչներ փորձել են ֆիզիկապես ոչնչացնել իրենց կազմակերպության ներկայացուցիչներին: «Այդ գործողության ժամանակ դերակատարում են ունեցել նաև ոստիկանական բանդայի ներկայացուցիչները», - հայտարարել է «Աջ սեկտոր»-ը:

Երեկ տեղի ունեցած զինված ընդհարման հետևանքով սպանվել էր առնվազն երեք մարդ, վնասվել էր ուկրաինական ոստիկանության երեք մեքենա, ոստիկաններից մեկի վիճակը ծանր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG