Մատչելիության հղումներ

Իրանն ու վեց գերտերությունները մոտ են բանակցությունների հանգուցալուծմանը


Ավստրիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին (աջից) և ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը Իրանի հարցով Վիեննայում անցկացվող բանակցությունների ժամանակ, 10-ը հուլիսի, 2015թ․

Ավստրիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին (աջից) և ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը Իրանի հարցով Վիեննայում անցկացվող բանակցությունների ժամանակ, 10-ը հուլիսի, 2015թ․

Համաձայնագրի կնքման համար հուլիսի 13-ին սահմանված վերջնաժամկետին ընդառաջ` Իրանն ու աշխարհի վեց գերտերությունները շարունակում են բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Վիեննայում հայտարարել է, թե «լիահույս է», որ մինչև սահմանված վերջնաժամկետը հնարավոր կլինի հանգուցալուծել մնացած հարցերը:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ռուսաստանը փորձում են ավարտին հասցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն 12 տարի շարունակվող բանակցությունները։ Կողմերը դեռևս չեն կարողանում լիակատար համաձայնության գալ մի շարք, այդ թվում՝ Իրանի հետ զենքի առևտրի վրա ՄԱԿ-ի կողմից դրված պատժամիջոցների հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG