Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է Վարդավառը


Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը: Տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպմանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին` Հովհաննեսին, Պետրոսին և Հակոբոսին պայծառացած կերպարանքով:

Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։

Այժմ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG