Մատչելիության հղումներ

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հերթական անգամ հաղթեց հեղինակավոր Wimbledon-ի մրցաշարում: Եզրափակչում ամերիկուհին 6:4, 6:4 հաշվով հաղթեց Իսպանիան ներկայացնող Գարբին Մուգուրուսուին:

Այսօր 6-րդ անգամ հաղթելով Wimbledon-ում՝ 33-ամյա Ուիլյամսը դարձավ ամենամեծ թենիսիստուհին, ով երբևէ հաղթել է անգլիական հեղինակավոր մրցաշարում:

Անցյալ տարի Ուիլյամսը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից Ավստրալիայում անցկացվող Australian Open-ում և Ֆրանսիայում անցկացվող Roland Garros-ում: Եթե թենիսիստուհին կարողանա հաղթել առաջիկա US Open-ում, կկրկնի լեգենդար Շտեֆի Գրաֆի 1988-ի ձեռքբերումը՝ նվաճելով թենիսում ամենահեղինակավոր տիտղոսը՝ «Մեծ սաղավարտը», որի ընդհանուր մրցանակային ֆոնդը մոտ 26 միլիոն ֆունտ ստեռլինգ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG