Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ:

Քննչական կոմիտեի լրատվական բաժնի փոխանցմամբ, հունիսի 16-ին «Սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել Արմավիրի Նորապատ գյուղի մանկահասակ բնակիչ և նույն գյուղի մանկապարտեզի սան 4-ամյա Էրիկը, ով նույն օրն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հուլիսի 3-ին մանկահասակ տղան, գիտակցության չգալով, մահացել է:

«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ երեխայի մոտ, ըստ հիվանդության պատմագրի տվյալների, ախտորոշվել է «Սուր աղիքային ինֆեկցիա, հիպոթերմիկ ցնցումներ», որն ուղեկցվել է կոմայով, զարգացել է կղանքի մանրէաբանական հետազոտությամբ հայտնաբերված «Շիգելլա» մանրէների ազդեցությամբ և պատճառվել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող», - ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում տուժողի հայրը` Սերգեյ Սերոբի Ամիրխանյանը, դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին, որով ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած որդու իրավունքներն ու պարտականությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG