Մատչելիության հղումներ

Ցիպրասը ստացել է Հունաստանի խորհրդարանի աջակցությունը


Ալեքսիս Ցիպրաս, արխիվ

Ալեքսիս Ցիպրաս, արխիվ

Հունաստանի խորհրդարանը անցած գիշեր հավանության է արժանացրել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հակաճգնաժամային փաթեթը: Նա ստացել է, իր ձևակերպմամբ, «հզոր մանդատ» եվրոյի գոտու ներկայացուցիչների հետ բանակցելու համար:

Ցիպրասն այսօր առավոտյան հայտարարել է․ - «Հիմա ամենակարևորը բանակցությունների դրական ավարտն է»:

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը դրական են գնահատել Հունաստանի առաջարկը՝ տնտեսական բարեփոխումների վերաբերյալ: Այս կառույցները եվրոյի գոտու անդամ երկրներին կոչ են անում բանակցել Հունաստանի հետ:

Հունաստանի հարցի քննարկումն ակնկալվում է վաղը՝ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG