Մատչելիության հղումներ

Շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ


Հայ դիրքապահը մարտական հենակետում, արխիվ

Հայ դիրքապահը մարտական հենակետում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ:

Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6 հազար 500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG