Մատչելիության հղումներ

Հուլիսի 13-ը՝ ոչ աշխատանքային օր


Այսօր կառավարության արտահերթ նիստում որոշվել է հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հուլիսի 18-ը` շաբաթ օր:

Կառավարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության հաղորդմամբ, աշխատանքային օրերը տեղափոխելու կապակցությամբ նիստի ընթացքում հնչել են մի շարք փաստարկներ՝ արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև գործարար հատվածի համար առաջացող տարբեր խնդիրների հետ կապված:

Այդ պատճառով վարչապետը հանձնարարել է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, Կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը առաջիկա երկուշաբթի օրը պահպանել աշխատանքային ռեժիմը:

Կենտրոնական բանկին առաջարկվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կիսում է տնտեսվարողների մտահոգությունները և հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու և գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձևավորելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG