Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ապօրինի զինամթերք պահելու և կրելու կասկածանքով 7 մարդու է բերման ենթարկել


Այսօր, ժամը 16-ի սահմաններում, Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկել 38-ամյա Արթուր Ղազարյանին՝ Տույ մականունով, 34-ամյա Արթուր Բորյանին՝ Կվաս մականունով, 27-ամյա Հրանտ Անանյանին, նախկինում երեք անգամ դատապարտված 36-ամյա Սարգիս Հարությունյանին, 31-ամյա Արայիկ Խաչատրյանին, նախկինում դատապարտված 39-ամյա Արմեն Մուրադյանին և 30-ամյա Սարգիս Զարգարյանին:

«Արթուր Ղազարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է անհայտ մակնիշի 9 միլիմետր տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 17 փամփուշտով։ Անանյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Ղազարյանին պատկանող զրահապատ «ԲՄՎ» մակնիշի ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենան, որի սրահից զննությամբ հայտնաբերվել է երկու հատ 7.62 միլիմետր տրամաչափի որսորդական ինքնաձիգ՝ լիցքավորված 18 և 9 փամփուշտով: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության», - տեղեկացնում է Ոստիկանությունը՝ նշելով, որ քննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG