Մատչելիության հղումներ

Վարդգես Գասպարին ավարտեց հացադուլը


Վարդգես Գասպարին ավարտեց հացադուլը
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

«Գիշերը գաղտագողի թրիք են բերում իմ տան դիմաց։ Ուզում էի տեսնել, ի վերջո, այդ մարդիկ այդքան համարձակություն ունե՞ն, որ գան առերեսվեն՝ իրենց դեմքը չթաքցնելով», - ասաց Գասպարին։

Գիշերը լուսացնելով նախագահական ամառանոցի առջև, Վարդգես Գասպարին ավարտեց հացադուլը, պետք է շտապի աշխատանքի։

«Գիշերը գաղտագողի թրիք են բերում, դնում իմ տան դիմաց։ Ուզում էի տեսնել, ի վերջո, այդ մարդիկ այդքան համարձակություն ունե՞ն, որ գան առերեսվեն՝ իրենց դեմքը չթաքցնելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարին։

Իր դռան առջև գոմաղբ լցնողներն էին թե ոչ, չգիտի, բայց ացելուներ Պռոշյան փողոցում ունեցել է, հայհոյել են։ «Ես արդեն քնեցի, որովհետև ինձ, ճիշտն ասած, չէր էլ հետաքրքրում, որովհետև անկախ նրանից, որ էդ ոստիկանները կային, թե չկային, առավելագույնը նա էր, որ էդ մարդիկ պետք է բռնություն իրականացնեին, և ես միևնույն է չէի հակադարձելու», - ասաց Գասպարին։

Ազատ խոսքի իրավունքի համար պայքարող ակտիվիստը մտադիր է դիմել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին։

«Կխնդրեմ, որ պատգամավորները իրենց ՀՀԿ-ական կոլեգաներին՝ Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին և մյուսներին, հորդորեն, որ կարծիք արտահայտելու դեմ թրիք չբերեն, ի վերջո, անհարմար է Աշոտյանը՝ գիտության, թրիք է բերում։ Չեմ ասում՝ անձամբ ինքն է բերում, բայց, ի վերջո, իրա համախոհներն են», - ասաց Գասպարին։

Նա տուն վերադառնալիս այսօր գոմաղբ չհայտնաբերեց, հավանաբար գիտեին, որ տանը չի գիշերել, թեև կինը՝ տիկին Անահիտը սպասել էր։ «Դուռը բաց եմ թողել, նայել եմ, մյուս դռները սկզբից փակեցի, որ ձայնը լսեմ, եթե ներս են մտնում՝ ո՞վ է, ի՞նչ է։ Մինչև ութը ես այստեղ սպասել եմ, երեկ գիշեր չեմ քնել», - ասաց Գասպարիի կինը։

Երեկվա գոմաղբը հարևանի կանչով մաքրել է համատիրության աշխատակիցը, բայց միայն մուտքինը։

«Բայց դուռը, ասացին, մեզ չի վերաբերում, դուռը պետք է դուք մաքրեք»։ Դուռը ես եմ մաքրել, բայց այնպես են արանքները մտցրել, որ դեռ մինչև հիմա հոտը չի մաքրվում», - ասաց կինը։

Հարևանուհին, ի դեպ, ոչ թե համատիրություն, այլ ոստիկանություն է զանգահարել։ «Եվ ինձ պատասխանում են՝ «կներեք, իսկ գոմաղբի հոտն այդքան տհա՞ճ է ձեզ»։ Ոստիկանությունից չբարեհաճեցին անձամբ մոտենալ, ու հավաքարարն էր տեսախցիկ բերել, որ նկարի։ Ասում է՝ «ես կնկարեմ»։ Անմիջապես պատուհանից ինձ տեսել է, ասում է՝ «ես չեմ հասկանում, էս մարդը գժվե՞լ է. ամբողջ քաղմասը հայտարարում է, որ ինքն է բերում լցնում»։ Ասեցի՝ էդ ասողները գլուխը պատին են տվել», - ասաց Գասպարիի հարևանուհին՝ Սիրանույշը։

Դեմիրճյան փողոցում գտնվող բնակարանը երկու մասի է բաժանված, այստեղ նաև աշխատավայրն է, կիբեռնետիկ Գասպարին ավտոմատիզացիայով է զբաղվում: 13 տարվա հարևանը գիտի՝ ինչի համար է պայքարում Վարդգեսը, և պատրաստ է դիմանալ մուտքից բուրող գարշահոտությանը։

«Ոչ մի վատ արարք տվյալ ընտանիքից երբեք չեմ տեսել ու չեմ բողոքում։ Ես ոստիկանությանն էլ ասել եմ, որ չեմ բողոքում իմ հարևանից, չեմ դժգոհում ոչ մի անգամ։ Իմ ծիծաղն ուղղակի գալիս է։ Ասացի, որ դուք ինձանից լավ գիտեք՝ ով է անում դա, թող տանեն լցնեն իրանց դռան առաջ, տեսնեն իրանց կանայք կմաքրե՞ն», - ասաց Սիրանույշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG