Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ Շանհայան կազմակերպության «երկխոսության գործընկեր»


Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջնորդները Ուֆայում, 10-ը հուլիսի, 2015թ․
Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջնորդները Ուֆայում, 10-ը հուլիսի, 2015թ․

«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը միանում են Շանհայան համագործակցության կազմակերպության ընտանիքին որպես երկխոսության գործընկերներ», - այսօր Ուֆայում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նշեմ, որ մի ամբողջ շարք երկրներ նույնպես մեր կազմակերպությանը այս կամ այն ձևով միանալու շահագրգռվածություն են արտահայտում: Մենք ուշադրությամբ, համապատասխան պահանջները հաշվի առնելով, պետք է ուսումնասիրենք նրանք հայտերը», - Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Պուտինը՝ բացելով Շանհայան համագործակցության կազմակերպության Պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ուֆայում մասնակցել և ելույթ է ունեցել BRICS, Եվրասիական տնտեսական միության և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG