Մատչելիության հղումներ

Ֆրանսիայից ներմուծվող խաղողի տնկիները սահմանից ետ են ուղարկվել


Խաղողի այգի Հայաստանում, արխիվ
Խաղողի այգի Հայաստանում, արխիվ

Ֆրանսիայից Հայաստան ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6 հազար հատ, սահմանից հետ է ուղարկվել, հաղորդում է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Ուղեկցող փաստաթղթերում, մինչդեռ, նշված է եղել, որ արմատակալները աճեցվել են ֆիլոքսերայից զերծ գոտում, և դրանցում բացակայում են ցանկացած տեսակի վնասակար օրգանիզմներ:

Հաշվի առնելով, որ բեռի կարանտին բուսասանիտարական վիճակը չի համապատասխանում ինչպես ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկատվությանը, այնպես էլ Հայաստանի տարածք ներմուծվող կարանտին բուսասանիտարական պահանջներին` Սննդամթերքի անվտանգության ծառայությունն արգելել է նշված բեռի ներմուծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG