Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը տպավորիչ է որակում իր հանդիպումները Մեծ Բրիտանիայում


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոնդոնի «Գոլդսմիթ Հոլ» դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին և հանդես եկել ելույթով:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը հակիրճ ներկայացրել է Ղարաբաղի պատվիրակության Մեծ Բրիտանիա այցի նպատակները, ամփոփել դրա արդյունքները և պատասխանել ներկաների հարցերին:

Բակո Սահակյանի խոսքով՝ և՛ հայկական համայնքի, և՛ Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները բավականին տպավորիչ էին: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք նոր լիցք ու որակ կհաղորդեն Ղարաբաղի և Մեծ Բրիտանիայի միջև կապերի ամրապնդմանը:

Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ղարաբաղի բոլոր բարեկամներին` նրանց դիրքորոշման, սկզբունքայնության, մարդասիրության և գործուն աջակցության համար, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պատգամավորներ, պաշտոնյաներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG