Մատչելիության հղումներ

Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում չենք շտապում․ Քերրի


Ջոն Քերրի, արխիվ
Ջոն Քերրի, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ չեն շտապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում: Այս մասին Քերրին ասել է Վիեննայում, որտեղ ընթանում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի մասնակցությամբ:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ CNN-ին հայտնել է, որ «շատ մոտ են [համաձայնագրի ստորագրմանը]»: «Բայց եթե կարևոր պատմական, քաղաքական որոշումներ չկայացվեն առաջիկա ժամերին, մենք համաձայնագիր չենք ունենա», - հավելել է նա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ, իր հերթին, հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որպեսզի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սպառազինության էմբարգոն «որքան հնարավոր է շուտ» վերացվի՝ որպես միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքի մի մաս: Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով, սպառազինության էմբարգոյի վերացումը կօգնի Իրանին պայքարել ահաբեկչության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG