Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը


Դավիթ Սանասարյանը (ձախից) հանրահավաքի ժամանակ

Դավիթ Սանասարյանը (ձախից) հանրահավաքի ժամանակ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը:

«Հացադուլը դադարեցնում եմ, մի պայմանով, որ հրապարակները, փողոցները ազատ չենք թողնելու: Այս իշխանությունների կամայականություններին, ապօրինություններին մեր իներտ կեցվածքով չենք պատասխանելու, այլ պայքարելու ենք, որ նրանք լքեն իրենց պաշտոնները, և այդ պաշտոններում լինեն մարդիկ, ովքեր կփոխեն Հայաստանը», - հայտարարեց Սանասարյանը:

Այսօրվա հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մյուս շաբաթվա վերջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG