Մատչելիության հղումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հուլիսի 6-ի բռնությունների վերաբերյալ հաղորդումներ է ուղարկել ՀՔԾ


Ոստիկանները ցրում են Բաղրամյան պողոտայի ցույցը, 6-ը հուլիսի, 2015թ.

Ոստիկանները ցրում են Բաղրամյան պողոտայի ցույցը, 6-ը հուլիսի, 2015թ.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը հուլիսի 7-ին հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ ցույցը հուլիսի 6-ին ցրելու ժամանակ «կոնկրետ մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով»:

Գրասենյակը նշում է, որ հաղորդման հիմքում ընկած են զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված նյութերը, որոնք պատմում են կոնկրետ քաղաքացիների նկատմամբ կիրառված կոնկրետ բռնությունների մասին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանի գլխավոր դատախազից պահանջում է պարզել ներկայացված փաստերը, քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել հանցանք կատարած անձանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG