Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբանի հաղորդմամբ, Լեյլա Յունուսի բանտախցում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի


 Լեյլա Յունուս, արխիվ

Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբանն ահազանգում է իրավապաշտպանի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ: Էլչին Գամբարովի խոսքով, արդեն երկու օր է` այն բանտախցում, որտեղ պահվում է Լեյլա Յունուսը, ջերմաստիճանը հասնում է մոտ 50 աստիճանի:

«Մարդու իրավունքների պաշտպանի նվիրած էլեկտրական հովհարը փչացել է: Դա փոխարինելու մեր բոլոր ջանքերը և խնդրանքները անարդյունք են մնում: Լեյլա Յունուսը դա գնահատում է որպես հոգեբանական և ֆիզիկական ճնշում դատից առաջ: Յունուսի և նրա բանտախցում գտնվող կալանավորների վիճակն անտանելի է», - հայտարարել է փաստաբանը:

«Օրենքը մի կողմ թողնենք, բայց պետք է չէ՞ լինի տարրական մարդկային կարեկցանք ծեր, հիվանդ մարդու նկատմամբ: Եթե կալանավայրերի «եվրաստանդարտները» նախատեսում են, որ բանտախցում շոգ լինի ամռանը և ցուրտ՝ ձմռանը, ապա դրանց անվանումը մեկն է՝ խոշտանգումներ», - contact.az-ի հաղորդմամբ, ասել է Էլչին Գամբարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG