Մատչելիության հղումներ

Սիրիացի փախստականների թիվն անցել է 4 միլիոնից: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցում: «Ալ-Ջազիրա»-ն, հղում կատարելով զեկույցին, հաղորդում է, որ սա փախստականների ամենամեծ թիվն է, որն առաջացել է մեկ հակամարտության հետևանքով: Բացի այդ՝ 7.6 միլիոն մարդ էլ տեղահանվել է Սիրիայի ներսում:

Սիրիացի փախստականների մեծ մասը՝ մոտ 1.8 միլիոն մարդ հեռացել է հարևան Թուրքիա, Լիբանանում հանգրվանել է սիրիացի փախստականների 1.1 միլիոնը, մոտ 620 հազարը՝ Հորդանանում, մոտ 250 հազարը՝ Իրաքում: Զեկույցում ներառված չեն 270 հազար սիրիացիները, ովքեր ապաստանել են Եվրոպայում, ինչպես նաև տեղեկություններ հազարավոր այլ փախստականների մասին, ովքեր սփռված են ողջ տարածաշրջանում:

ՄԱԿ-ի կանխատեսումներով, մինչև տարվա ավարտը սիրիացի փախստականների թիվը կհասնի 4.27 միլիոնի:

Սիրիական հակամարտությունը թևակոխում է 5-րդ տարին: Այստեղ ավելի քան 220 հազար մարդ է սպանվել 2011-ի մարտին հակակառավարական ցույցերի մեկնարկից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG