Մատչելիության հղումներ

Եվրաբանկի ղեկավարը խիստ թերահավատ է Հունաստանի հարցում


Եվրաբանկի նախագահ Մարիո Դրագի, արխիվ

Եվրաբանկի նախագահ Մարիո Դրագի, արխիվ

Եվրոպական բանկի նախագահ Մարիո Դրագին խիստ թերահավատ է Հունաստանի տնտեսությունը փրկելու հնարավորությունների հարցում, քանի որ այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բարեփոխումների վերջին փաթեթը պետք է ներկայացներ արդեն այսօր:

Reuters գործակալությունը, հղում անելով իտալական Il Sole 24 Ore օրաթերթին, փոխանցում է Եվրաբանկի ղեկավարի գնահատականը, ըստ որի՝ վերջինս համոզված չէ, թե այս ճգնաժամի լուծումը կգտնվի: Դրագին նաև հայտարարել է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կփրկի Աթենքին:

Հարցին, թե արդյո՞ք Հունաստանի փրկության հարցով նոր համաձայնություն չի լինի,Դրագին պատասխանել է․ - «Չգիտեմ, այս անգամ իսկապես շատ դժվար է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG