Մատչելիության հղումներ

Դեսպան Սմբատյանը հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նախագահին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Երեկ Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերն է հանձնել դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Գաուկը հույս է հայտնել, որ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:

Սմբատյանը ներկայացրել է Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցները նաև անդրադարձել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:

Հիշեցնենք, Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Վահան Հովհաննիսյանի մահից հետո թափուր մնացած պաշտոնում Աշոտ Սմբատյանը նշանակվեց մայիսի 19-ին, իսկ մինչ այդ նա Գերմանիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG