Մատչելիության հղումներ

logo-print

Վարդավառի օրը առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր


Արագաչափ, արխիվ

Արագաչափ, արխիվ

Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության տոնի (Վարդավառ) կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) տեղեկացրել է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան - Սևան - Դիլիջան, Երևան - Աշտարակ, Երևան - Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում: Այսօր տարածած հաղորդագրությունում ՃՈ-ն հայտնում է, որ նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան - Սևան և Սևան - Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:

Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերը անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ ՃՈ-ն հորդորում է վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG