Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում վետո դրեց Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանություն որակող բանաձևի վրա


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկում է Սրեբրենիցայի վերաբերյալ բանաձևի նախագիծը, Նյու Յորք, 8-ը հուլիսի, 2015թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկում է Սրեբրենիցայի վերաբերյալ բանաձևի նախագիծը, Նյու Յորք, 8-ը հուլիսի, 2015թ․

Ռուսաստանը երեկ վետո է դրել 1995 թվականին Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների սպանությունները դատապարտող և որպես ցեղասպանություն որակող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) բանաձևի նախագծի ընդունման վրա։

Անվտանգության խորհրդի նիստից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը կսրեր իրավիճակը Բալկաններում:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, մինչդեռ, ասել է, թե «Ռուսաստանի վետոն կոտրեց այդ ընտանիքների սրտերը, և սա ևս մեկ բիծ է այս Խորհրդի պատմության մեջ»:

Բանաձևի ընդունմանը ընդդիմացող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն էլ հայտարարել է, որ «սա մեծ օր է իր երկրի համար»:

20 տարի առաջ սերբ գեներալ Ռատկո Մլադիչը լայնամասշտաբ հարձակում սկսեց Սրեբրենիցայի վրա, հուլիսի 11-ին քաղաքն ընկավ, ինչից հետո սպանվեցին շուրջ 8 հազար մահմեդական տղամարդիկ և տղաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG