Մատչելիության հղումներ

Տիեզերական փոշու մասին տվյալների հավաքագրումը դարձել է գիտնականների կարևոր խնդիրներից մեկը:​​

Արեգակնային համակարգը սկսվել է ձևավորվել գազի և փոշու մասնիկներից, որոնք միանալով իրար ստեղծել են Արևը, մոլորակները։ Սկսած ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալության` NASA-ի «Նոր հորիզոններ» տիեզերանավի դեպի Պլուտոն առաջին ճանապարհորդությունից, տիեզերական փոշու մասին տվյալներ հավաքելը դարձել է գիտնականների կարևոր խնդիրներից մեկը:

Կոլորադոյի համալսարանի լաբորատորիաներից մեկում հետազոտողները տիեզերական տարածք են վերարտադրում: Լաբորատորիայում գործող մեքենան խողովակի միջոցով քաշում է օդը՝ երկրի փոշու շարժման արագությունը հավասարեցնելով տիեզերականի:

«Մասնիկների շարժման մեր այստեղ ստացած ամենաբարձր արագությունն է վայրկյանում 107 կիլոմետր», - ասել է Կոլորադոյի համալսարանի գիտաշխատող Դեյվիդ Ջեյմսը:

Նրա խոսքով, այս փորձարկումները կարող են հանգեցնել առավել ամուր տիեզերանավերի և տիեզերական կոստյումների ստեղծմանը:

Ավիացիոն-տիեզերական ճարտարագիտության նկատմամբ Ջեյմսի հետաքրքրությունը աճել էր ուսանողական տարիների ընթացքում, երբ նա մի քանի այլ ուսանողների հետ միասին ստեղծել էր դեպի Պլուտոն «Նոր հորիզոններ» տիեզերանավով առաջին ճանապարհորդության համար փոշու հաշվիչ սարքը:

Ինը տարի անց «Նոր հորիզոններ» տիեզերանավը վերջապես մոտենում է Պլուտոնին: Վեց սարքեր, որոնք ճամփորդության ընթացքում չէին գործում, այժմ տվյալներ են հաղորդում: Յոթերորդը՝ ուսանողների կողմից ստեղծած փոշու հաշվիչը, իր աշխատանքն է կատարել ճանապարհորդության մեկնարկից անմիջապես հետո:

Կոլորադոյի համալսարանի պրոֆեսոր Հորանիյի խոսքով, փոշու հաշվիչները օգնել են հետազոտողներին ավելի լավ հասկանալ փոշու բացառիկ, բայց միևնույն ժամանակ ավերիչ հատկությունը:

«Եթե հարյուր միկրոն մասնիկներ, ինչը մոտավորապես ձեր մազերի հաստության է, հարվածեն վայրկյանում 10-15 կիլոմետր արագությամբ շարժվող տիեզերանավին, դա կլինի առաքելության վերջը: Նրանց հարվածը կվնասի տիեզերանավը, և ամբողջ առաքելությունը կձախողվի», - ասել է ֆիզիկոսը:

«Արեգակնային համակարգի ծայրամասում շաբաթական ընդհարումների ցուցանիշը ստանալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր վայրկյան վեց տոննա փոշի արտադրել», - նշում է նա՝ ենթադրելով, որ մեկ վայրկյանում 5 հազար կիլոգրամ տիեզերական փոշի ներթափանցում է Կոյպերի գոտուց, որտեղ գտնվում են սառը գաճաճ մոլորակներ, ներառյալ Պլուտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG