Մատչելիության հղումներ

«Սերբիայի ժողովուրդն իր բարձրության վրա գտնվեց՝ ճանաչելով Սրեբրենիցայի ոճիրը»


Բոսնիա և Հերցեգովինա - Դեպի Սրեբրենիցա «Խաղաղության երթի» մասնակիցները, 8-ը հուլիսի, 2015թ․

Բոսնիա և Հերցեգովինա - Դեպի Սրեբրենիցա «Խաղաղության երթի» մասնակիցները, 8-ը հուլիսի, 2015թ․

Հանցանքի ճանաչումը կարևորագույն դեր է խաղում դրա զոհերի հիշատակը հարգելու համար, համոզված են դիվանագետները:

Սերբիայի ժողովուրդն իր բարձրության վրա գտնվեց և կարողացավ ճանաչել 20 տարի առաջ Բոսնիայի մահմեդականների դեմ սերբ հրամանատարների գործած ոճիրը: Այս մասին Սրեբրենիցայի ողբերգությանը նվիրված՝ «Ամերիկայի Ձայն»-ի կողմից հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՄըքՔեյնի հաստատության գործադիր տնօրեն դեսպան Քրթ Ուոքերը:

Նրա խոսքով, գիտակցելով որոշ ռազմական հրամանատարների հանցագործությունը՝ սերբերն իրենք սկսեցին դատել սեփական հանցագործներին: «Դա հսկայական տարբերություն է անցյալում նկատվող ժխտողական քաղաքականությունից», - ասաց Ուոքերը:

Քննարկման մասնակիցներն ընդգծեցին, որ անցած 20 տարիների ընթացքում ամբողջ Բալկանյան տարածաշրջանն աննախադեպ վերելք է ապրել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դրական մասնակցությամբ:

Անդրադառնալով 1995-ի ողբերգությանը` դեսպան Սթիվեն Ռափը նշեց, որ այժմ անհրաժեշտ է ճանաչել տեղի ունեցածը և օգնել ողջ մնացած տուժածներին. - «Անհրաժեշտ է աշխատել այդ հանցագործությունների զոհերի հետ, փորձելով օգնել նրանց կարգավորելու սեփական կյանքը»:

Սրեբրենիցայի ոճրագործության զոհերի հիշատակին էր նվիրված նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած բանավեճը, որի ընթացքում Ռուսաստանը վետո դրեց Բոսնիայում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակող և այն դատապարտող բանաձևի վրա՝ անարդյունավետ համարելով ներկայումս դրա ընդունումը:

Իր զարմանքը հայտնելով Մոսկվայի դիրքորոշման կապակցությամբ՝ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սամանթա Փաուերն ընդգծեց բանաձևի կարևորությունը: «Այսօրվա քվեարկությունը կարևոր էր զոհերի և նրանց հիշատակի համար, Ռուսաստանի վետոն այդ ընտանիքներին ցավ է պատճառել», - հայտարարեց նա:

Ռուսաստանի բացասական դիրքորոշումը քննադատեցին նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, որոնց կարծիքով՝ Մոսկվան չի ցանկանում հարգել Սրեբրենիցայում սպանված մահմեդական 8 հազար քաղաքացիների հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG