Մատչելիության հղումներ

Չիկագոյի երեխաները կոչ են անում «զենքը մի կողմ դնել»


Զենքի ազատ վաճառքը Չիկագոյում լուրջ քննարկումների տեղիք է տվել։

Չիկագոյում հուլիսի 4-ին Միացյալ Նահանգների Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ սպանվեց 7-ամյա մի երեխա:

Ոստիկանությունը հաղորդեց, որ իրականում հանցագործները նախատեսում էին սպանել երեխայի հորը, որը քրեական աշխարհի ներկայացուցիչ էր. - «Նրա հայրը հանցավոր խմբի ներկայացուցիչ էր, որը 45 անգամ ձերբակալվել է ու հրաժարվում է համագործակցել քննիչների հետ»:

Զենքի ազատ վաճառքը լուրջ քննարկումների տեղիք է տալիս. միայն անցած շաբաթ և կիրակի օրերին և միայն Չիկագոյում կրակոցներից սպանվել է տասը և վիրավորվել ավելի քան հինգ տասնյակ մարդ: Զենքի վաճառքի ընթացակարգը դժվարացնելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի փորձերը հակազդեցության արժանացան որոշ օրենսդիրների կողմից, որոնց կարծիքով՝ այդ փորձերը հակասում են ամերիկյան Սահմանադրությամբ նախատեսված զենք կրելու իրավունքի ապահովմանը:

Մինչ քաղաքական գործիչները խնդրի լուծում են որոնում, Չիկագոյի դպրոցականներն ու նրանց ուսուցիչները որոշել են գործել. նրանք հիմնադրել են «Ապահով ապաստարան» ծրագիրը, որի շրջանակում երեխաներին սովորեցնում են հակասությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղիները:

«Զենքը մի կողմ դրեք», - բացականչում է 8-ամյա դպրոցական Դոնալդը, ով «Ապահով ապաստարան» ծրագրի 12 հազար մասնակիցներից մեկն է։

Ծրագրին մասնակցող ուսուցիչների խոսքով, երեխաներին անհրաժեշտ է վաղ տարիքից սովորեցնել, որ գոյություն ունեն մարդիկ, որոնց մտահոգում են երեխաների խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG