Մատչելիության հղումներ

Սարգսյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդիրը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև Հայաստան - Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառությունը:

«Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ շեշտելով, որ այդ ձևաչափի պահպանման հարցում ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ», - ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG