Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. «Մալյանի գրառումը չի կարող համարվել ոստիկանության պաշտոնական տեսակետ»


Ելենա Օվսյաննիկովա, արխիվ

Ելենա Օվսյաննիկովա, արխիվ

Ոստիկանությունը այդպես էլ որևէ ապացույց չներկայացրեց «Ազատության»-ը, ըստ որի Ելենա Օվսյաննիկովան սեքս է առաջարկել Երևանի Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին և «համաշխարհային մասշտաբի պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչ է»:

«Ազատություն»-ը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանություն՝ խնդրելով ներկայացնել որևէ ապացույց, փաստ, որը կհիմնավորեր Ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի հայտարարությունը: Ի պատասխան, Ոստիկանությունից միայն նշել են․ - «Նարեկ Մալյանը հիշյալ գրառումը կատարել է իր ֆեյսբուքյան էջում, և այն ոչ մի կերպ չի կարող համարվել ոստիկանության պաշտոնական տեսակետ»:

Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը այս հունիսի 28-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով Ելենա Օվսյաննիկովայի լուսանկարները՝ գրել էր, որ նա ոստիկաններին սեքս էր առաջարկել Բաղրամյան պողոտայում: Մալյանը Օվսյաննիկովային անվանել էր «հակապուտինիստ», ով «ատում է սեփական երկրի մայրաքաղաքը»:

«Ազատություն»-ը խնդրել էր նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին իրավական գնատական տալ այն փաստին, որ իր խորհրդականը Ելենա Օվսյաննիկովային հրապարակավ ներկայացրել է որպես անբարոյական ու կոչ արել թքել նրա երեսին:

«Ազատության» հետ զրույցում Օվսյաննիկովան Նարեկ Մալյանի գրառումը բնորոշեց որպես «սուտ և զրպարտանք» իր ընտանիքի հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG