Մատչելիության հղումներ

Գորիսի հանրակացարանի 17 ընտանիքի հետ նվիրատվության պայմանագիր կկնքվի


Սյունիքի մարզ, քաղաք Գորիս
Սյունիքի մարզ, քաղաք Գորիս

Կառավարությունն այսօր որոշեց Սյունիքի մարզի «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված բնակելի տարածքները հետ վերցնել և օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած հանրակացարանում բնակվող քաղաքացիներին:

Այսպիսով լուծում ստացավ 17 ընտանիքների շուրջ 26 անդամների բնակարանային խնդիրը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նրանց հետ կկնքվեն բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG