Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորումներին «նոր հնարավորություններ կստեղծի»


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիային:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորումներին նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարար շրջանակների համար:

«Վարչապետը կարևորել է Վրաստանի կառավարության կողմից ամռան ամիսներին Վերին Լարս սահմանային անցակետի գործունեությունը երեք ժամով երկարաձգելու փաստը, ինչը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների փոխադրման և տարանցման գործընթացների անխափան կազմակերպմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG