Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է հայկական հերթական անօդաչու թռչող սարքը խոցելու մասին Բաքվի պնդումները


Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի զինված ուժերը ևս մեկ հայկական անօդաչու թռչող սարք են խոցել:

Հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, APA-ն մասնավորապես գրում է․ - «Ֆիզուլիի շրջանում ադրբեջանական հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են մեր դիրքերի վրայով թռչել փորձող DJI Inspire1 (Quadcopter) անօդաչու թռչող սարք, որը պատկանում էր Հայաստանի զինված ուժերին»:

Հերքելով այս տեղեկատվությունը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ նման պնդումները «ծիծաղ են առաջացնում»:

Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին տեղեկություններ տարածել էին նաև երկու օր առաջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG