Մատչելիության հղումներ

Քննարկվել են միգրացիոն ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարցերը


Այսօր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Տրիշկինին:

ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարցերն ու սպասվող ծրագրերը:

«Երիցյանը հատուկ ուշադրություն դարձրեց Ռուսաստան մուտքի խնդիր ունեցող Հայաստանի քաղաքացիների հարցին՝ հատկապես Ռուսաստանում բնակվող այն 173 հազար Հայաստանի քաղաքացիների, ովքեր, գտնվելով Ռուսաստանի տարածքում, դժվարանում են լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ հետո Ռուսաստան վերադառնալու խնդիր են ունենալու», - ասված է հաղորդագրությունում։

Քննարկվել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության և համապատասխանաբար Ռուսաստանում ՏԿԱԻՆ ներկայացուցչության իրավական կարգավիճակի հարցերը:

Երիցյանն ուՏրիշկինը պայմանավորվել են համատեղ քայլեր և լուծումներ մշակել քննարկված հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG