Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ հուլիսի 14-ին Երևանի կենտրոնական փողոցներով շարժվելու է դեպի Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։

Նախաձեռնությունն ընդգծում է, որ հավաք-երթն իրազեկված է։

Հիշեցնենք՝ հունիսի 23-ին լուսաբացին, ոստիկանները բռնի ուժով, ջրով և հայհոյանքներով ցրեցին Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին։ Նստացույցի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի՝ 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG