Մատչելիության հղումներ

logo-print

Անակնկալ ստուգումներ Հայաստանում ռուսական ռազմակայանում


Հայաստանում ռուսական ռազմակայանը զորավարժություններ է անցկացնում, արխիվ

Հայաստանում ռուսական ռազմակայանը զորավարժություններ է անցկացնում, արխիվ

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում անակնկալ ստուգումներ է սկսել:

Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ստուգումներն ընթանում են ռազմաբազայի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի գլխավորությամբ։

Անակնկալ ստուգումների ընթացքում հանձնաժողովը նաև կուսումնասիրի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական հերթապահ ավիացիոն ուժերի պատրաստությունը մարտական առաջադրանքների իրականացմանը։

Տագնապով բարձրացված ստորաբաժանումների գործողություններին կհետևի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը՝ "Наводчик-2" արդիական համալիրի օգնությամբ:

«Հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կընձեռի օբեկտիվ գնահատական տալ ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG