Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում քննարկել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։

«Քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և հաշվի առնելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 29-ի №ԳԳ/4820 գրությունը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է` վերահաստատել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)», - նշված է ՀԾԿՀ֊-ի տարածած հաղորդագրության մեջ: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի օգոստոսի 9-ից։

«Երևան Ջուր»-ը, հիշեցնենք, օրերս ՀԾԿՀ-ից հետ վերցրեց ջրի սակագինը բարձրացնելու՝ դեռ փետրվարին ներկայացրած հայտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG