Մատչելիության հղումներ

logo-print

Ռուս վերլուծաբանը հայկական մամուլում Ռուսաստանի նկատմամբ ագրեսիա է արձանագրել


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց Երևանում, 26-ը հունիսի, 2015թ․

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց Երևանում, 26-ը հունիսի, 2015թ․

Վկայակոչված հրապարակումները, մինչդեռ, հիմնականում վերաբերում են երևանյան վերջին ցույցերի մասին ռուսական լրատվամիջոցների խեղաթյուրված լրատվությանը:

Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության վերլուծությունը ընթացիկ տարվա հունիսի 22-28-ը համաշխարհային մամուլում տեղ գտած՝ Ռուսաստանին վերաբերող նյութերի մասին:

Համաձայն ներկայացված աղյուսակի՝ Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված տասը երկրների ցանկում հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում․ ցանկը գլխավորում է Գերմանիան:

Այն, որ գերմանական մամուլը Կրեմլի ականջը չի շոյում, վերլուծության հեղինակը հասկանալի է համարում, միանգամայն նորմալ է համարում նաև բալթյան երկրներում ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ:

Հայաստանյան մամուլի ագրեսիային հեղինակն առանձին պարբերությամբ է անդրադառնում՝ ընդգծելով չափազանց բացասական տոնը Ռուսաստանի նկատմամբ: «Այս երկրում, որի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, ինչպես գիտենք, հասարակության որոշակի մասը կոնֆլիկտի մեջ է իշխանությունների հետ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով: Իհարկե, տարօրինակ է, որ թոշակառուների դրամապանակի մասին անհանգստանում և փողոց է դուրս գալիս երիտասարդությունը, սակայն ինչ արած․․․», - մեկնաբանում է Իգոր Նիկոլայչուկը:

Հեղինակը մեջբերում է հայկական մամուլի իր գնահատմամբ ագրեսիվ մի քանի վերնագիր․ ի դեպ, ուշագրավ է, որ այդ վերնագրերը հիմնականում վերաբերում են երևանյան վերջին ցույցերի մասին ռուսական լրատվամիջոցների խեղաթյուրված լրատվությանը, ինչպես, օրինակ, «Ժամանակ» թերթի «Երևանյան ցույցերն ու ռուսական սուտը» կամ Lragir.am էլեկտրոնայինի «Ռուսական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են» և նմանատիպ մի քանի այլ վերնագրեր:

Իհարկե, նման հոդվածների թիվը մեծ չէ, իսկ փոքրիկ անդրկովկասյան հանրապետության մեդիայի մեքենան չես համեմատի Գերմանիայի կամ անգամ Իրանի հետ, սակայն ագրեսիվության ինդեքսը հավասար է 12-ի, ինչը հինգ անգամ ավելի է, քան նույն Գերմանիայում, բացատրում է փորձագետը:

Վերլուծության համաձայն, արտասահմանյան մամուլում տեղ գտած՝ Ռուսաստանի նկատմամբ ամենաբացասական տրամադրվածությամբ թեմաները վերաբերել են ՆԱՏՕ-ին, Ուկրաինային ու պատժամիջոցներին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG