Մատչելիության հղումներ

Ապրանքների ներմուծումը Ռուսաստան նվազել է 39 տոկոսով


Հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Հովիկ Աբրահամյանի և Մաքսիմ Սոկոլովի համատեղ ասուլիսը Երևանում, 26-ը հունիսի, 2015թ․

Հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Հովիկ Աբրահամյանի և Մաքսիմ Սոկոլովի համատեղ ասուլիսը Երևանում, 26-ը հունիսի, 2015թ․

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Հայաստանի տնտեսության համար դժվարին ժամանակներ է կանխատեսում:

Ռուսաստանի տնտեսական ցուցանիշներին հետևող փորձագետներն ուշադրություն են հրավիրում երկրի Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներին, ըստ որոնց՝ ապրանքների ներկրումը նվազել է 39 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ռուսաստանը մի շարք ապրանքատեսակներ ներկրելու իրավունքից զրկվել է Ղրիմի բռնակցումից հետո սահմանված պատժամիջոցների հետևանքով:

Անցյալ շաբաթ Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր՝ «Ռուսաստանը հետևողականորեն օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսությանը»:

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս կարող է ներմուծման բնագավառում ակնհայտորեն անկում արձանագրած երկիրը «հետևողականորեն օժանդակել» մեկ այլ երկրի, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. - «Չգիտեմ՝ տրանսպորտի նախարարը ինչ նկատի ուներ, որ ցուցաբերում է օգնություն, բայց տնտեսության մեջ և բիզնեսում կանոններ կան, որոնք օժանդակություն ցուցաբերելով՝ իրավիճակ չեն փոխում: Մեզ դժվար ժամանակներ են սպասվում: Պաշտոնական վիճակագրությունը՝ վճարային հաշվեկշիռը, հրապարակվել է մի քանի օր առաջ: Մեզ մոտ ներմուծումը կրճատվել է 36 տոկոսով, իսկ արտահանումը՝ 16 տոկոսով»:

Հարցին, թե այս տվյալները կապ ունե՞ն Ռուսաստանի մաքսային ծառայության երեկ հրապարակած ցուցանիշների հետ, Վահագն Խաչատրյանը պատասխանեց՝ անմիջականորեն: Տնտեսագետի խոսքով, Հայաստանն իր ապրանքների ավելի քան 40 տոկոսը արտահանում էր Ռուսաստան:

«Մենք հիմա չենք կարողանում էնտեղ արտահանել խմիչք, մենք չենք կարողանում գյուղատնտեսական վերամշակված արտադրանք արտահանել, և այլն: Այն, ինչ նախկինում արտահանում էինք, հիմա չենք արտահանում, կամ արտահանում ենք շատ քիչ քանակով», - նշեց նա:

Վահագն Խաչատրյանը նաև բացատրեց Ռուսաստան ներմուծված ապրանքների ծավալի կրճատման և Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալի նվազման կապը. - «Հայաստանից ապրանքներ արտահանել Ռուսաստան տնտեսապես ձեռնտու չէ, որովհետև ռուսական ռուբլին 50 տոկոսով արժեզրկվել է հայկական դրամի նկատմամբ: Սա տնտեսագիտություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG