Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ բերված 46 անձինք ազատ են արձակվել, տեղեկացնում է Ոստիկանությունը։

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Այսօր Հայաստանի ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին: Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30: Ոստիկանության օրինական պահանջի հերթական անտեսումից հետո որոշում է կայացվել վերականգնել խախտված երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, ապամոնտաժվել և հեռացվել են աղբամանները, տարածքը մաքրվել է «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների կողմից»:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնվել է:

«Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ: Բոլորը ազատ են արձակվել: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG