Մատչելիության հղումներ

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ


Սույն թվականի հուլիսի 3-ին և 4-ին, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Հովիկ Գալոյանը, ինչպես նաև որպես միջնորդ հանդես եկած Երևանի բնակիչ Արթուր Մատինյանը, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

«Օրենքով սահմանված կարգը խախտելու, քննություններին ձևական մասնակցությամբ վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու դիմաց` միջնորդ Արթուր Մատինյանը քաղաքացի Ա-ից պահանջել և ստացել է 120 հազար դրամ կաշառք, որից 90 հազար դրամը փոխանցել է Ս..Հարությունյանին: Վերջինս նշված գործընթացն իրականացրել է քննություններն ընդունող Ա. Հարությունյանի և Հ. Գալոյանի անմիջական մասնակցությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG