Մատչելիության հղումներ

Իրանի հարցում դեռևս անհամաձայնություններ կան


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարությամբ է հանդես գալիս Վիեննայում Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ, 5-ը հուլիսի, 2015թ.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարությամբ է հանդես գալիս Վիեննայում Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ, 5-ը հուլիսի, 2015թ.

Թեև Իրանի միջուկային ծրագրի հարցով Վիեննայում ընթացող բանակցությունների վերջնաժամկետն ավարտվում է ընդամենը մեկ օրից, այդուհանդերձ կողմերի միջև դեռևս առկա են որոշակի անհամաձայնություններ:

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե բանակցությունների ընթացքում քրտնաջան աշխատանք կպահանջվի Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը վերաբերող դրույթների շուրջ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ միանգամայն կիսում է Իրանի արտգործնախարար Զարիֆի այն գնահատականը, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում համաձայնությանը երբևէ այսչափ մոտ չեն եղել:

«Եթե առաջիկա օրերին կատարվի դժվարին ընտրություն, մենք կարող ենք համաձայնության հասնել այս շաբաթ, հակառակ դեպքում կձախողվենք», - ասել է Քերրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG