Մատչելիության հղումներ

Այս տարի արդեն արտահանվել է շուրջ 40 հազար տոննա պտուղ-բանջարեղեն


Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ
Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 40 հազար 53 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 հազար 719 տոննայի դիմաց:

Այսպես, գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ արտահանվել է 14 հազար 463 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 1324 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

Հաղորդագրության համաձայն՝ հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա:

Հիշեցնենք՝ գյուղատնտեսության նախարարը ավելի վաղ քանիցս այս տարվա համար մրգի ու բանջարեղենի առատ բերք է կանխատեսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG