Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահին


Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամեդ Ջիհադ ալ-Լահամ, արխիվ
Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամեդ Ջիհադ ալ-Լահամ, արխիվ

Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը երեկ հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ-Լահամի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում դեսպանը զրուցակցին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը: Երախտագիտություն հայտնելով ուղերձի համար` ալ-Լահամը խիստ կարևորել է իր մասնակցությունը ապրիլին Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Փոլադյանը նշել է, որ Հայաստանում մեծապես կարևորում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի ջանքերը:

Հայաստանի դեսպանն ու Սիրիայի օրենսդիր մարմնի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG